Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թ. Մանասերյանը խոսել է Հր. Բագրատյանի մասին

Հասարակություն
55dbb503357447ea2fc807aaa10d668c

«Մաքսային միությունը դեռ չձեւավորված կառույց է ու ոչ ոք դեռ չգիտի՝ ինչպիսին կլինեն խաղի կանոնները»,- համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Ըստ նրա՝ քաղաքական գործոնն այստեղ ավելի մեծ է, քան տնտեսականը. «Ես շատ բան չեմ պայմանավորում Հայաստանի օրինակով, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի խնդիրը Ուկրաինայի հետ, որովհետեւ Ուկրաինան շատ կարեւոր քաղաքատնտեսական գործոն է եւ Եվրոպայի, եւ Ռուսաստանի համար»։

Տնտեսագետը Մաքսային միությանը միանալու գործընթացում ամենից շատ կարեւորում է տնտեսագիտական ճիշտ դիվանագիտությունը։

Թաթուլ Մանասերյանը չի ընդունում նաեւ այն տեսակետը, թե Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում. «Ես չեմ հարգում այն տնտեսագետներին, որոնք այնպիսի բոթով են հանդես գալիս, որ արդեն մեռնում ենք, կործանվել ենք։ Տնտեսագետի դերը պետք է լինի լավ առաջարկներով հանդես գալը»։

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի վերջին ասուլիսին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Ես նման անձնավորության, որպես տնտեսագետ, չեմ ճանաչում։ Մարդը համարձակություն չի ունեցել նստել ու տղամարդավարի
վերլուծել այն, ինչ վերաբերում է տնտեսագիտությանը։ Ես չեմ ընդունում նման մասնագետի»։