Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«3 նախագահները պետք է հանդիպեն» (տեսանյութ)

Հասարակություն
a7e52f8d09fcbfcf8951d78f3d573851

«Հայաստանի 3 նախագահները պետք է հանդիպեն»,-հենց այսպիսի առաջարկությամբ է պատրաստվում «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ
Գառնիկ Իսագուլյանը դիմել Սերժ Սարգսյանին: Երկրում տիրող իրավիճակը, ըստ նրա, այս է պահանջում:

Գառնիկ Իսագուլյանը առաջարկում է 3+2 հանդիպում,երբ 3 նախագահների հանդիպմանը ներկա կլինեն նաև ԼՂՀ նախագահը և Արկադի Ղուկասյանը, կամ 3+2+2, երբ ներկա կլինեն նաև հոգևոր ներկայացուցիչներ:

Գառնիկ Իսագուլյանը համոզված է՝ Մաքսային միություն, թե ԵՄ՝ նույնն է, այստեղ խնդիրը մեր ճնշված ու ինքնիշխանությունը կորցրած լինելն է,բայց մենք չէինք կարող խոսափել, որովհետև անկախությունից ի վեր, ըստ նրա, մեր իշխանության միակ խնդիրը եղել է վերարտադրվելը. «Պատճառը բերել, թե Հայաստանը նոր անկախ պետություն է, չունի ներուժ՝ սխալ է:

Եկեք համեմատենք`Իսրայելը, որի հիմնադրման թիվը ես համարում եմ 1948 թվականը, արդեն 1967 թվականին իր 3 հարևան պետություններին ծնկի էր բերել,իսկ մեր երկիրը արդեն 1994-ին ամբողջապես ձևավորված էր ու անկախ, բայց 10 տարի հետո արդեն ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհին է, որովհետև իշխանությունները երբեք ազգային խնդիրներ չդրեցին նպատակ: Նրանք ամբողջ ռեսուրսը մսխեցին, որ վերարտադրվեն»,-մեկնաբանում է նա:

Գառնիկ Իսագուլյանն անընդունելի է համարում ներկայիս լռությունը. «Կոալիցիան անունակ է։ Մարդ չկա, որ ունակ լինի բարձրաձայնելու, որ դեմ է, վերեւից ինչ ասում են՝ բոլորը համաձայնում են»: Նա միակ ելքը տեսնում է նախագահների հանդիպման և լուրջ քննարկման մեջ. «Իսկ եթե սրան էլ ունակ չեն, թող կորցնեն ինքնիշխանությունը կամ թող հեղափոխություն անեն, չգիտեմ»,- վրդովված եզրափակեց Գառնիկ իսագուլյանը։