Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսային միության առաջին «կիրպիչը»

Տնտեսություն
5ba70d4f28ff220720ea8a1b2b24443f

Հայաստանը պետք է լուրջ տնտեսական զարգացում ապրի. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասել է ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Տեսակամուրջի թեման էր` «Եվրասիական նախագիծ Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը»: Լեպեխինն ասել է. «Երբ քննարկվում են բոլոր շահույթները, հիմնականում օգտագործում են տնտեսական օբյեկտը: Երբ նախագահները հանդիպեցին, ռուսական ԶԼՄ-ները հիմնականում այս ամենը նայում էին Ուկրաինայի տեսանկյունից, սակայն ես կարծում եմ՝ հիմնական կոնտեքստը պետք է փնտրել Սիրիայի ֆոնի վրա: Սիրիայից հետո հաջորդ թիրախը պետք է լինի Իրանը կամ էլ այլ երկիր:

Տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը տնտեսապես չափազանց դանդաղ է զարգանում, համեմատենք Ադրբեջանի հետ, հասկանում ենք` որտեղից է գալիս նրա տնտեսական զարգացումը, սակայն սա արդարացում չէ: Հայաստանը պետք է լուրջ տնտեսական զարգացում ապրի»,- նշեց նա:

Բանախոսներից «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ հայկական հասարակությունը պետք է իմանա, թե ինչքանով է գործընթացն իրեն օգտակար. «Պատահական չէ, որ այստեղ են գտնվում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մենք պետք է հանրությանը բացատրենք անդամակցության առավելությունները: Ես համոզված եմ, որ Հայաստանի գերակշիռ մասը կողմ է այս գործընթացին»,- նշել է նա:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը հավելեց, որ պետք է զարգացնել Հայաստանի ներուժը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում. «Հեռանկարներ շատ կան, խնդիրներ՝ նույնպես: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը առաջին «կիրպիչն» է տրանսպորտային զարգացման տեսանկյունից: Այդուհանդերձ, պետք է նշել, որ սա երկարաժամկետ պրոցես է, բոլորը պետք է երկար ու քրտնաջան աշխատեն»,- նշեց նա:

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովը ներկայացրեց սեփական կազմակերպության հետազոտությունները` նշելով, որ հարցվածների 65 տոկոսը կողմ է եվրասիական միությանը միանալուն. «Չնչին տոկոսն է դեմ»,- ասաց նա և, կրկին հիմնվելով սեփական հետազոտությունների վրա, նշեց. «Դեմ արտահայտվող ոչ կառավարական կազմակերպություններին հիսուն միլիոն դոլար է տրամադրվել ամերիկյան և եվրոպական կազմակերպությունների կողմից: Այդուհանդերձ մենք արդեն սկսել ենք տարաբնույթ միջոցառումներ իրականացնել հայ հասարակության շրջանում, որպեսզի նրանք հասկանան` ուր են գնում»:

ՌԳԱ շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման խնդիրների լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Ազա Միհրանյանն ասաց, որ ՄՄ-ին անդամակցությունը հնարավորություն կտա Հայաստանին զարգացնել աշխատաշուկան. «Սակայն խնդիրը հետեւյալն է. որպեսզի մոդեռնիզացվի տնտեսությունը, պահպանելով որակական կադրերը, այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանը պահպանի սեփական աշխատաշուկայի պոտենցիալը: Հայաստանը, անդամակցելով ՄՄ-ին, առաջին հերթին պետք է ձգտի ստորագրել այնպիսի պայմանագրեր, որոնք կկարգավորեն աշխատաշուկան և կզարգացնեն տնտեսությունը»,- ասաց նա:

Էներգետիկա, տրանսպորտ, արտադրության ներդրումներ և միգրացիա: Այս ոլորտներում Հայաստանը ահռելի զարգացում կունենա Մաքսային միությանը անդամակցելով: Հետազոտությունների վրա հիմնվելով` նշել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը. «Եթե մենք հարցը դիտարկում ենք միայն էներգետիկ բլոկում, ապա տեսեք ինչ կլինի` գազի գները կնվազեն մոտավորապես 35 տոկոսով»: