Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ենք, մեր լեռները» վերանորոգվել է

Պաշտոնական
55011ceb24ca40a2ef082303d32e703f

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից «Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարեւորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ սփյուռքը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին՝ համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ