Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆյուլեն անհեռատես գործիչ է»

Հասարակություն
dc6a2aca6eb376ade5a7163cd0ac441d

Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն. այս հարցը հանրաքվեի դնելը դեռ շատ շուտ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որեւէ կտրուկ փոփոխություն չի կատարել եւ Հայաստանի խորհրդարանը, բնակչությունը չեն շրջանցվել։ «Քննարկումներ եղել են, եւ ոչ մեկը Սերժ Սարգսյանին չի ճնշել։ Նա քաղաքական հոտառությամբ ճիշտ ժամանակին է արել իր հայտարարությունը։ «Եթե Ֆյուլեի համար անակնկալ էր, ապա կներեք, թույլ տվեք ասեմ, որ նա անհեռատես քաղաքական գործիչ է»,- նշեց ԱԺ պատգամավորը։

Խոսրով Հարությունյանին թվում է, որ մինչեւ նոյեմբեր ինչ-որ հուշագիր կստորագրվի Մաքսային միություն-Ասոցացման համաձայնագիր ընտրության մասին։

Ըստ կուսակցության ղեկավարի՝ Հայաստանը եւ Ռուսաստանը միմյանց պետք են, եւ առաջին հերթին Մաքսային միությունից է կախված մեր ազգային անվտանգությունը։

Պարոն Հարությունյանը կարծում է, որ մեզ համար տնտեսության զարգացման աղբյուր հանդիսացող ԵՄ-ն հնարավոր է դառնա սպառնալիքների նոր աղբյուր։

Նրա խոսքերով՝ «Եվրոպայի պատուհանը կիսաբաց է» Հայաստանի համար եւ թե պատուհանը ինչքան կբացվի՝ պայմանավորված է Հայաստանով։