Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշագիր է ստորագրվել

Պաշտոնական
ef964dd3212e277e2a17facdce0b8996

Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև կնքվեց է Փոխըմբռնման Հուշագիր:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ եւ օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը, որը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:

Մասնավորապես `
1. Կողմերը համաձայն են պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,
2. Կողմերը համաձայն են սահմանված պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրավորելու հետագա գործողությունները,
3. Կողմերը կարող են միմյանց հրավիրել` ուղարկելու ներկայացուցիչներ այն հանդիպումներին և համաժողովներին, որոնք կողմերը կկարևորեն:

Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011թ-ին և ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունները, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: