Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորամուտ՝ Վեդու մշակույթի տանը

Պաշտոնական
4a936c7a7795c3fcf9740cf2d35e4c8f

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց այս տարվա հերթական մշակութային օջախը:

Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշեց Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրեց, որ Վեդու մշակույթի 286 տեղանոց տունը համապատասխանում է ժամանակակից մշակութային հաստատության պահանջներին: Կառույցն ունի հարմարավետ դահլիճ, տարատեսակ խմբակների համար նախատեսված սենյակներ:

Երկհարկանի մշակույթի տան կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 2210 քառ մետր: Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը: Շինարարական օբյեկտի 2011 թվականի նախագծային լուծումները մշակվել են 9 եւ ավելի բալականության սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխան:

«Բնակարանային շինարարությանը զուգահեռ, որը հիմնականում ընթանում է աղետի գոտում, քաղաքաշինության նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս ամբողջ հանրապետությունում կրթական եւ մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը` անհրաժեշտության դեպքում նաեւ նոր շենքերի կառուցման խնդրին»,- ընդգծել է նախարար Սամվել Թադեւոսյանը: 

Այս տարի քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը շահագործման է հանձնել 5, մինչեւ տարեվերջ՝ եւս մեկ կրթական, մշակութային օբյեկտ, իսկ եկող տարի արդեն 15 կրթամշակութային օբյեկտ: