Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանդել բառը պետք է հանել լեքսիկոնից» (տեսանյութ)

Հասարակություն
c36314cf5b72ec58d7292830ef2ef88b

«Զվարթնոց» օդանավակայանի հին՝ կլոր շենքը պետք է քանդվի՞, թե՞ որպես պատմամշակութային արժեք պահպանվի և ամրապնդվի:
Այս հարցերի պատասխաններն այսօր քննարկվում էին Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Այսօր մի խումբ ճարտարապետներ, ներկայացնելով իրենց առաջարկները, պնդում էին, որ հարցին այլ կերպ պետք է վերաբերվել: Ճարտարապետ Հրաչյա Պռոշյանի կարծիքով՝ քանդելն ընդհանրապես քննարկելու առարկա չէ. Չէ՞ որ Թուրքիան Աղթամարը չքանդեց, այլ ամրապնդեց. « Յուրաքանչյուր մարդ, գործարար, հասարակ մարդ, եթե ուզում ա որևէ հուշարձան քանդի, նա թշնամի մարդ է մեր պատմությանը, մեր արժեքներին մեր մշակույթին: Պետք է մեր կառավարությունը այնքան կամք և ուժ ունենա, որ հայտարարի, որ մեր մշակույթի լավագույն օբյեկտները, շենքերը քանդման ենթական չեն: Քանդել բառը պետք է հանել լեքսիկոնից»:

Ճարտարապետներին անհանգստացնում է, թե ինչպես ենք հաջորդ սերունդներին և աշխարհին ապացուցելու, որ Երևանը 2800 տարվա պատմություն ունի:
Ըստ նրանց՝ բոլոր ներդրողները պետք է գիտակցեն, որ տվյալ ժողովրդի պատմամշակութային արժեքներին չի կարելի մոտենալ կամայականորեն՝ իրենց բիզնեսի շահերից ելնելով:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը վստահեցրեց, որ կլինի այնպես, ինչպես կորոշի հասարակությունը: