Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուվեյթը կօգնի նաև Նոր Հալեպ ծրագրին

Պաշտոնական
61ce5f6b6ba070cfd1e9d5e1539636ae

Կայացավ սիրիահայերի համար իրականացվող կրթական ծրագրերին աջակցելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության միջև
պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով Քուվեյթի Պետության՝ սիրիահայերին աջակցելու պատրաստակամությունը, մասնավորապես ասաց. «Արդեն ավանդույթ է դարձել աշխատանքը Քուվեյթի դեսպանության հետ: Անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթի Պետությունը 100.000 ամերիկյան դոլար նվիրեց Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին, որն ուղղվեց սննդի ձեռքբերմանը: Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100.000 դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայ դպրոցական և այլ կրթական ծրագրերի իրականացմանը:

Գումարը կփոխանցվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին: Նախարարը նշեց նաև, որ սիրիահայերին ուղղված բոլոր օգնությունները կազմակերպվում են այս կենտրոնի միջոցով:

Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսար Մոհամմմեդ ալ-Քաբանդին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին համագործակցության համար և հավելեց. «Ես ուրախ եմ գտնվել նախարարությունում: Սա մեր վերջին այցելությունը չէ, նոր ծրագրեր կան: Աջակցելու ենք նաև Նոր Հալեպ ծրագրին: