Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրընկալություն նախագահականում

Պաշտոնական
29b26e949d5a49001ef544ee33bd3b0b

Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից բացի, ներառել են նաև աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներն ու մարտահրավերները, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները և պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են Հանրապետության Նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, Նախագահի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները: