Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014թ. կավելանան աշխատավարձերն ու թոշակները

Տնտեսություն
4e7a5d15f3f80a64c2f903413fd2fa53

2014թ. պետական բյուջեի նախագծով Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն առաջարկեց եկամուտների գծով հաստատել 1տրլ. 127 մլրդ 400 մլն դրամի չափը: «Ծախսերի մասով 1տրլ 237 մլրդ 900 մլն-ի չափով, ծախսերի չափով Պետական բյուջեի դեֆիցիտը 110 մլրդ 500 մլն-ի չափով։ 2014թ-ի բյուջեի հիմքում ընկած է հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները՝ համախառն ներքին արդյունքի աճը 5.2%-ի չափով և անվանական համախառն ներքին արդյունքը 4 տրլ. 723 մլրդ 700 մլն-ի չափով: Եկամտային մասը՝ հարկերի ու տուրքերի մասով կանխատեսվել են ՀՆԱ-ի 23.1 7 տոկոս»,-ասաց Դավիթ Սարգսյանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ 2014թ. հունվարի մեկից 15%-ով կավելանան թոշակները, իսկ հուլիսի մեկից 40%-ով՝ աշխատավարձերը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ 2014թ. սպասվում է բավականին լարված աշխատանք պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Նա նշեց, որ զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է գրանցվում, այդ թվում նաև 2013-2014թթ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը մեզ վրա էական ազդեցություն են թողնում: «Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդը` վերջին տարիներին մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջվայրի բարելավմանն և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի տեղի չունենա հարկային բեռի ավելացում»,-ասաց վարչապետը, հավելելով, որ դրանից ելնելով չեն ավելացնելու հարկային բեռը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշումներ չլինեն:

«Հասկանալի է, որ Մաքսային միություն անդամակցությունը նոր միջավայր է տնտեսվարող սուբյեկտների համար և մենք պետք է նրանց համար ստեղծենք ավելի հարմարավետ հնարավորություններ, այդ անցումը կատարելու համար, որպեսզի այդ անցումը լինի սահուն։ Այդ ամենը հաշվի առնելով հարկային եկամուտների ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ տասնմեկ միլիարդ դրամով և արդյունքում հարկեր ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաև օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով փորձ կարվի իշխանության տարբեր ներկայացուցիչների համար ապահովել աշխատավարձերի համադրելիության սանդղակ։

«Մենք առաջին անգամ մեր պետության պատմության մեջ առաջարկում ենք միասնական աշխատավարձերի սանդղակ, ինչպես զարգացած երկրներում է։ Սա քաղաքական որոշում է։ Մենք այս փաթեթը կներկայացնենք ԱԺ։ Այս փաթեթի շուրջ բուռն դեբատներ կլինեն այս կամ այն գործոնները համադրելով»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբիելյանն էլ խոստացավ պարզաբանել, թե խոսքն ինչի մասին է։