Նշանակվել է նոր մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։
***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ
Կրթություն
1996-1999 թթ. - Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. - Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2008-2011 թթ. - Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009-2013 թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 25-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
2004-2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
-----------------------------------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։
***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս
Կրթություն
1985-1987 թթ. - Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
1989-1992 թթ. - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1992-1995 թթ. - Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի
վերստուգիչ տեսուչ
1996-1997 թթ. - Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ
1997-1999 թթ. - Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ
2000-2004 թթ. - Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
2004-2005 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ
2005 - 2013 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի
դասային աստիճան:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: