Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1մլն դրամ՝ 5-րդ երեխային

Տնտեսություն

2014 թվականին երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը կլինի 500 հազար դրամ։ Այսօր այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ 5 եւ ավելի երեխաների համար նպաստը կլինի 1մլն դրամ։
«Մեկ միլիոն դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ՝ անկանխիկ եղանակով տրամադրել ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն տվյալ երեխայի այլ ընտանիքի մյուս երեխաների համար տնօրինել երեք ուղղություններով: Առաջինը՝ բնակարանի հետ կապված վարկերի տոկոսադրույքների և մայր գումարի մարումն է, երկրորդը՝ ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի վճարումը և բժշկական օգնության դիմաց ծրագիրը: Կարծում ենք, որ այս ծրագիրը բավականին լավ նախադրյալներ կստեղծի կայուն ընտանիքի ձևավորման հարցում»,-ասաց նախարարը։

Վարչապետ տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ կառավարությունը առաջիկա հինգ տարիների համար ունի պարտավորություն. «Մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ սրտի վիրահատությունները պետք է լինեն հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ մենք կատարեցինք, դա առողջապահական ապահովագրական համակարգի ներդրում էր, որով մենք շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար»,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը շեշտեց, որ Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացվող այս փաստաթուղթը հնարավորություն է տալու բազմազավակ երեխաներ ունեցող կանանց ապահովագրված լինել թանկարժեք վիրահատությունների պարագայում: «Միևնույն ժամանակ մենք երեք և ավելի երեխա ունենալու դեպքում միանվագ վճարը դարձնելու ենք՝ հինգ հարյուր հազար դրամ և շուրջ մեկ միլիոն դրամի էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել ապահովագրական համակարգից»,-ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ մինչև յոթ տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար։
«Հիմա մեր առաջ խնդիր ունենք դրած, որպեսզի մինչև 18 տարեկան երեխաներին որոշ ծառայությունները դարձնենք հասանելի՝ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն՝ պետք է առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների համար կարողանանք անվճար բուժծառայություններ մատուցել»,-ասաց վարչապետը: