Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում։ Նա կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:
Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Ս. Սարգսյանը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հովանու ներքո իրականացվող մշակութային միջոցառումների շրջանակում ԵԽ աշխատակազմի «Ամիկալ» ընկերակցությունը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել էր «Հայաստանի գույները» խորագրով երեկո՝ նվիրված աշխատանքային նոր շրջանի նորամուտին։Միջոցառմանը մասնակցել է ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը։