A
A
239 անվճար հեռակա ասպիրանտական տեղ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել «ՀՀ 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին»:
Ըստ հրամանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրանտական տեղ: