Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական ձուկն ամենաորակյալն է»

Տնտեսություն
b6cab7e5df7dfdec387bb7a40f6ce588

«Հայաստան ներկրվող ձկան կերը խթանիչներ և վտանգավոր հավելումներ չի պարունակում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Հայ ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա՝ երբ ձկան կերը ներմուծվում է, սահմանին փորձանմուշ է վերցվում, համոզվում են, որ հավելումներ չկան, նոր միայն թույլատրվում է դրա մուտքը Հայաստան:

Աթոյանն անհիմն համարեց հեռուստաընկերություններից մեկի անդրադարձը, թե ձկան կերը հավելումներ է պարունակում. «Նման տեղեկությունները միայն վնաս են հասցնում մեր ձկնարտադրող տնտեսություններին»:

Աթոյանի խոսքերով՝ եթե նման տեղեկությունը ճիշտ է, թող դատական գործ հարուցեն այդ ներկրող ընկերության դեմ: «Մենք ձկան կեր ներկրում ենք հիմնականում Եվրոպական երկրներից, իսկ Եվրոպան միակն է, որ մանրակրկիտ հետևում է կերի արտահանմանը»:

Մասնագետը նաեւ տեղեկացրեց, որ ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում աճ է գրանցվում։ Անցյալ տարի ձկնարտադրողների տնտեսությունները 13 տոննա ձուկ են արտահանել։

«Հայ ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն» ՀԿ գործադիր տնօրենը հայկական ձուկն ամենաորակյալն է համարում։ Հայկական ձկնարտարտադրության մասին որևէ անհիմն տեղեկություն նրան հունից հանում է։