Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի

Պաշտոնական
fda444a0de98dde07b843cf65ea47ea7

Սերժ Սարգսյանը  ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նա հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի: