A
A
Այցելություն ազատամարտիկների հարազատներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ` միության նախագահ Գալյա Առուստամյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը` հատուկ ընդգծելով դրա կարեւոր դերակատարությունն ազգային-ազատագրական պայքարի մարտիրոսների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենանվեր դաստիարակությանը նպաստելու տեսանկյուններից:
Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ կարվի հնարավորը դրա գործունեությանը սատարելու ուղղությամբ: