«Ռոստելեկոմը» կընդլայնի գործունեությունը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինին:
Արթուր Բաղդասարյանը ողջունեց հյուրին և իր խոսքում նշեց, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի «Ռոստելեկոմը» գործունեություն ծավալի Հայաստանում. «Մենք շահագրգռված ենք մեր երկրում «Ռոստելեկոմի» գործունեության ընդլայնման հարցում և պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»:
Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, հետևաբար բոլոր ուղղություններով ինտենսիվորեն զարգանում են երկկողմ համատեղ ծրագրերը:
Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Կալուգինը քննարկեցին երկկողմ նոր ծրագրերի իրականացման առկա հնարավորություններն ու հեռանկարները:
Սերգեյ Կալուգինը շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և իր պատրաստակամությունը հայտնեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել երկկողմ ծրագրերի իրականացման գործին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: