A
A
Հանքի շահագործում՝ բարեբեր դաշտերում (տեսանյութ)
«Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամները կարծում են, որ «Ֆորչըն Ռեսորսիս»-ի հանքարդյունաբերական աշխատանքներն ապօրինի են։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ասում է, որ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման համար այդ կազմակերպությունը պայմանագիր ունի։ Իսկ ինչ են ասում ԵԱՀԿ գրասենյակի բնապահպան փորձագետները։ Նրանք այցելել են «Օրհուս» կենտրոն՝ հարցը քննարկելու։ Պարզվում է՝ երկաթի հանքավայրը բնակավայրին շատ մոտ է, հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի կողքին է, իսկ մոտակայքում կա բարեբեր դաշտավայր։ Իսկ երկրի ու մարզի ղեկավարությունն այս ռեսուրսն անտեսելով՝ միայն երկաթի հանքի արդյունահանման հնարավորություն է տեսնում։
Մանրամասն՝ տեսանյութում։