Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրագողության համար՝ հեռացում աշխատանքից

Հասարակություն
23b130a80c9fd74f554fbeec0acbf1e5

Այսօր մամուլում հեղինակային իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ են. ինչպես է բրիտանական մամուլը հաղթահարել այս խնդիրները։ Հարցին պատասխանում է բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցող ասուլիսում։

«Յուրաքանչյուր երկիր պետք է գտնի համապատասխան լուծում։ Մենք ունենք մի օրինակ, երբ բացահայտվել է գրագողությունը, և շատ առաջատար լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը դրա արդյունքում։ Ինչ-որ իմաստով սա ավելի մեծ պատիժ է, քան տույժ ու տուգանք վճարելը։ Սոցիալական մեդիայի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս ցույց տալ, թե որտեղից է եղել գրագողությունը. հուսանք, որ այս հնարավորությունը կնվազեցնի գրագողությունը»,- ասում է բրիտանացի լրագրողը։