Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մովսես Խորենացու» մեդալ՝ Բեյրութում

Պաշտոնական

Հոկտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Մովսես Խորենացու» մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն հայ մամուլի վաստակաշատ ներկայացուցիչներ Սանդուխտ Պերթիզլյանին (Շահանդուխտ, Լիբանան) եւ Նորա Արիսյանին (Սիրիա):

Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, մամուլի, մշակույթի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը բարձր է գնահատում մեր հայրենակիցների արժանիքներն ու ավանդը հայապահպանման առաքելության համար:

Դեսպանը շեշտեց համազգային հիմնահարցերում միասնական լինելու կարեւորությունը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ սփյուռքի միասնական կամքով եւ ներուժով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները: