Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր եկեղեցի՝ Եկատերինբուրգի հայերի համար

Հասարակություն
39b8705b199942510edead180e1df945

Հոկտեմբեր 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգևոր դասի օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին:

Պատմական այդ արարողությանը ներկա են լինելու հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան հյուրեր, հասարակական, ազգային և մշակութային գործիչներ՝ հրավիրված Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ այլ քաղաքներից, բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Եկատերինբուրգի հայկական կրոնական կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականի հունիսի քսանվեցին:

Եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվել է 2003 թ.՝ ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: 
37 մետր բարձրությամբ եկեղեցին նախատեսված է 200 հոգու համար և երեսապատվել է Հայաստանից բերված Արմավիրի կարմիր տուֆով:

Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը: Որմնանկարիչը Արտյոմ Մելքոնյանն է:
Եկեղեցին կառուցվել է Սվերդլովսկի մարզում գործող «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: 1996 թ-ից Մասիս Նազարյանը հայ համայնքի նախագահն է:

Եկեղեցին, որի հոգևոր հովիվը Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանն է, գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Բելինսկի եւ Տվերիտինա փողոցների խաչմերուկում:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի մամլո դիվան