«Տրանսպորտը մղձավանջային վիճակում է»
«Մեր տրանսպորտը գահավիժում է», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։ Նրա կարծիքով՝ տրանսպորտի հանձնաժողովը վատ է աշխատում. «Տպավորությունը տխուր է, ես կտրականապես դեմ եմ ուսումնասիրություններին, ավագանին ոչինչ չի անում, դժգոհ են նաև նրանց աշխատանքից, թող բոլորին տուն ուղարկեն», - ասաց Պողոսյանը և հավելեց, որ տրանսպորտը մղձավանջային վիճակում է։
«Տրանսպորտի սպասարկման վիճակն ավելի է վատացել», - նկատում է «Հասարակական պաշտպաններ» միության նախագահ Արամ Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ դա հատուկ ծրագրված քաղաքականություն է. «Էդպես են անում, որ ասեն տրանսպորտի վիճակը վատ է, պետք է գինը բարձրացնենք, որ որակը լավացնենք», - համոզված է Գրիգորյանը։ Այնինչ, ըստ նրա, կարելի է 100 դրամով որակյալ տրանսպորտ ապահովել. «ՈՒթսունհինգ դրամով կարող ենք որակյալ երթուղային նստել, մի փոքր ավելի դրամով՝ ավտոբուս», - հավելեց նա։