Խ. Սատմբոլցյանը նամակ կհանձնի կառավարությանը
«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» ՀԿ նախագահ, հասարակական, քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը չի հասկանում ներկայիս իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ նույնականացման քարտերի հետ կապված։
«Իրենք ուզում են, որ մենք հասնենք այն աստիճանի, որ քաղաքական անհնազանդություն հայտարարե՞նք այս իշխանություններին, թե՞ քաղաքացիական պատերազմ սկսվի այդ այլասերված Եվրոպա մտնելու ճանապարհին, ինչե՞ր են ուզում անել ժողովրդի գլխին»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ստամբոլցյանը։
Նրա գլխավորած ՀԿ-ն հոկտեմբերի 16-ին նախատեսում է բողոքի երթ անցկացնել եւ նամակ հանձնել ՀՀ կառավարությանը։
Պարոն Ստամբոլցյանի խոսքերով, երբ մեկ տարի առաջ «Նույնականացման քարտերի մասին» օրենքն ընդունվեց, այն մարդկանց չէր պարտադրվում, սակայն հիմա իրավիճակ է փոխվել, նոր նախագիծ է մշակվել, ներկայացվել է ԱԺ եւ ընդունվել առաջին ընթերցմամբ։
«Ուզում են այս երկրագունդը այլասերել, համարակալել եւ պահել հսկողության տակ, որպեսզի ամեն մեկին ինչպես ուզենան, այնպես էլ կառավարեն, բոլոր բարոյական նորմերը անցել են, սա հակաքրիստոնեական, հակամարդային օրենքներ են, սա գլոբալացման խնդիրն է»,- անհանգստություն է հայտնում Խաչիկ Ստամբոլցյանը;