Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգամավորները պաշտպանված չեն դեպրեսիայից»

Հասարակություն
5a6a843fff557c21f0aec64d472e75ed

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա  առիթով «Ա1+»-ը հետաքրքրվեց հոգեբան Կարինե Նալչաջյանից, թե ինչպիսին է մեր քաղաքական գործիչների հոգեկան առողջության վիճակը. «Ես կարծում եմ՝ այսօր քաղաքական դաշտի մարդիկ հոգեպես պրակտիկորեն առողջ են: Հեշտ է հանրային դեմքերի վարքագիծը պիտակավորել, բայց դա ինքնին սխալ է, քանի որ նախ պետք է ուսումնասիրել մոտիվների տեսակետից`հասկանալու այս կամ այն վարվելակերպի պատճառը»:

Տիկին Նալչաջյանը դժվարացավ առանձնացնել այն քաղաքական գործիչներին, որոնց վարքագիծը մոտ է պաթոլոգիական մակարդակի. «Լուրջ ուսումնասիրություններ ու շփում է պետք դա հաստատելու համար, առանձնացնել որևէ մեկին, որ խելագար է, ճիշտ չէ»:

Հոգեբանը թեև չի նկատել հոգեկան շեղումներ մեր քաղաքական գործիչների մոտ, բայց համոզված է, որ մեր պատգամավորների մեջ կլինեն դեպրեսիվ մարդիկ. «21-րդ դարում դեպրեսիան այնպիսի երևույթ է, որից խուսափելը հեշտ չէ, հատկապես, երբ մարդու աշխատանքը ռիսկային է ու պատասխանատու, մեր պատգամավորներն էլ պաշտպանված չեն դրանից»: