A
A
«Վալերիկը ձեզ, Թեղուտը մեզ» (տեսանյութ)
Այս պահին Կառավարության դիմաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները, քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացնում՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո ողջ Հայաստանը կկործանվի։
Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ Թեղուտի հարցը մոռացության չի մատնվել, եւ այս ակցիայից հետո իրականացվող երթը հենց դրա ապացույցն է։ Երթով նրանք ցանկանում են իրազեկել, որ չպետք է թույլ տալ շահագործել Թեղուտի հանքավայրը։
Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս հետեւյալ բովանդակությամբ պաստառներով. «Մենք ենք տերը Թեղուտի», «Վալերիկը ձեզ, Թեղուտը մեզ», «Թեղուտը ձեր բոստանը չէ»։
Երթը պետք է շարժվի դեպի «Վալեքս գրուպ»։