Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտեք Ա1+-ի ուղիղ եթերում

Հասարակություն
0509a7c515e301cf57c5cccbb2434ce1

Հոկտեմբերի 14-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի քննարկում՝ Հայաստանի նախագահի` Մաքսային միությանը միանալու որոշման սահմանադրականության վերաբերյալ:

Քննարկման բանախոսներն են.

Արտակ Զեյլնալյանը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավաբան,

Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան,

Արմեն Մազմանյանը՝ սահմանադրագետ:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

Քննարկման բանախոսները կխոսեն այն մասին, թե որքանո՞վ էր ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում Սերժ Սարգսյանի որոշումը, Սահմանադրությունը նախագահին օժտո՞ւմ է նման որոշումներ կայացնելու իրավունքով: