Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկենք մեր Ժենյային

Հասարակություն
a8936a1033d7c8445aadbde4823e19ee

Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:

Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի:

Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը:


Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը:

1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին`

ՀՀ դրամով փոխանցումներ
Բանկ` Ինեկոբանկ ՓԲԸ
Հաշվի համար` 2050071639131001
Ստացող` Գենոֆիա Մարտիրոսյան
Արտասահմանից և արտարժույթով փոխանցումների համար անհրաժեշտ տվյալներ`
ԱՄՆ դոլարով փոխանցումներ
Intermediary Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
NEW YORK, USA
SWIFT CODE: BKTRUS33
Fed Wire: 021001033
Beneficiary's Bank: CJSC INECOBANK