A
A
«Ազգը կործանման եզրին է». Կոմիտաս վարդապետ
«Ընդդեմ գենդերային այլասերման» նախաձեռնության երթին այսօր միացել էին նաեւ հոգեւորականներ։
Կառավարության դիմաց իր ելույթում Կոմիտաս վարդապետը նշեց, որ միացել է ակցիային, քանի որ վստահ է, որ այլասերումը կկործանի հայ ազգը. «Ես եկել եմ ոչ թե օրենքի դեմ խոսելու, կամ ասելու թե ինչը դուր չի գալիս ինձ, այլ պայքարելու, որ այլասերությունը չտարածվի Հայաստանում։
Եթե հայ մարդը պետք է 18 տարեկանում միայն որոշի, նա աղջիկ է, թե տղա, կամ ընտրի իր սեռը, ապա մենք կործանման եզրին ենք»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ նախաձեռնության անդամները նամակ են հանձնելու վարչապետին՝ պահանջով, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը չեղյալ համարվի։