Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր պաշտոնյաները հարցերին չեն պատասխանում. Սեւ ցուցակ

Հասարակություն
0962d6bb9e98cfd52c8ffe6ffb0efd10

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2013թ.-ի 3-րդ եռամսյակի Սեւ ցուցակը։ Ո՞ր պաշտոնյաներն են թերացել տեղեկատվություն տրամադրելու հարցում։

Հովիկ Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ
2013 թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ:
Արմեն Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
2013 թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը:

Վահրամ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ:

2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008 թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը:

Գագիկ Խաչատրյան - ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
2013 թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին և խնդրել էր տեղեկություններ ՀԴՄ կտրոնների և «Շահող կտրոն» վիճակախաղի վերաբերյալ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013 թ.-ի հուլիսի 23-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով հայտնել, թե ըստ օրեսդրական կարգավորման` հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարված գումարի դիմաց վճարողին պե՞տք է անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տրվի, թե՞ ոչ:

2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կոմիտեի կնքած պայմանագրերի մասին:

Արսեն Գալստյան - ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ
2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ:

2013 թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ:

Սեւ ցուցակում են նաեւ՝
Արտակ Շաբոյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Տարոն Մարգարյան - Երևանի քաղաքապետ
Արա Սադոյան - Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Վազգեն Հարությունյան - «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն
Կարեն Աճեմյան - «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի տնօրեն
Աննա Վանեցյան - «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն
Հարություն Երեմյան - «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
Էլբակ Թարփոշյան - «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն
Արամ Հակոբյան - «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն
Արտակ Նավասարդյան - «Դյակո-Արթ» ՍՊԸ-ի տնօրեն
Համլետ Գրիգորյան - «Բյուրակն» ՍՊԸ-ի տնօրեն
Աշոտ Արշակյան - «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն