Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանի նոր տեղակալները

Պաշտոնական
7c11d838bb4d84e60126bc8e07dc6631

ՀՀ ոստիկանապետի երկու տեղակալները պաշտոնապես ազատվեցին եւ նշանակվեցին նորերը։ Նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է  հրամանագրերի մասին։

Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Սաշա Աֆյանն ու  Հովհաննես Հունանյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Սամվել Հովհաննիսյանն ու Անուբադ Համբարյանը։

Մեկ այլ հրամանագրով Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել բարձրաստիճան  Էմիլ Բաբայանը՝ ազատվելով պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնից։