Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում Հաագայում

Պաշտոնական
78aac025ca0306b07baab55090fba18b

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի ղեկավարության հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հայ համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:


Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների հայ համայնքին Արցախին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ակնկալում է մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի 2013թ. հեռուստամարաթոնին եւ Արցախում իրականացվող ծրագրերին:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ