Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ անձի վրա կուտակվում է տարեկան 0,5-0,6 կգ աղբ

Հասարակություն

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը նշեց, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում Երեւանից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 400 հազար տոննա աղբ։ Աղբավայրի ստեղծումից մինչ օրս կուտակվել է 8 մլն տոննա աղբ։


«Եթե մենք շարունակենք նույն կերպ օգտագործել աղբավայրը, ապա այն կարող է ծառայել եւս 10-15 տարի. խնդիրը հրատապ է։ Երեւանում աղբահանությունը եվրոպական ստանդարտներով չի իրականացվում»,- ահազանգում է Ահարոնյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը գտել է այս հարցի լուծման տարբերակներ. այս տարի հայտարարվել է մրցույթ, 2 ընկերություն՝ լիբանանյան եւ շվեդական, որոնք հաղթել են, և 2014 թ. ապրիլի 1-ից սկսած Երեւանը կբաժանվի 2 մասի ու այս ընկերություններն աղբահանություն կիրականացնեն։
Բնապահպան Արման Վերմիշյանը նշեց, որ աղբահանությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ երկրում վատ վիճակում է։ Նա ներկայացրեց սեփական հետազոտությունների արդյունքները՝ ըստ որոնց, օրինակ, Հայաստանում միջինը մեկ անձի վրա տարեկան կուտակվում է  0,5-0,6 կգ աղբ։


Նա նաեւ ընդգծեց, որ առաջին հերթին մենք պետք է մտածենք աղբի կրճատման մասին և սկսենք ինքներս մեզնից։