Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենապատերի նորոգումն ավարտվեց

Պաշտոնական
3f2ed3545d0ed9ac29fee74586561584

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի և Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում: Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել նաև բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման
համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը:


Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 30-ը, սակայն նոր ուսումնական տարվա սկզբին արդեն ծրագրում ներառված և չբարեկարգված հենապատ չի եղել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն