Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Սաֆարյանը սպառնում է

Հասարակություն
cb5f2cfff5072db4c43ed6a466192043

«Տրանսպորտի թանկացման հարցը պետք է հուզի բոլորին:Սա տրանսպորտային հանցագործություն է, որի մասնակից են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, տրանսպորտի հարցերով քաղաքապետի խորհրդականը,Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումները,ինչպես նաև վարչական դատարանը»,- անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի առաջիկա թանկացումներին`ահազանգում է «Բարև, Երևան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը:

Վարչական դատարանին մեղադրելու համար պարոն Սաֆարյանը հիմքեր ունի. «Վարչական դատարանը մոտ մեկ շաբաթ առաջ կրկին մերժեց մեր հայցը`անհիմն պատճառաբանությամբ: Ակնհայտ է, որ սա ասված է եղել, զուտ պատվեր։

Դատարանը ասում է, թե քաղաքացիները կարող են գալ ու բողոքել, ու մենք պետք է լիազորագիր բերենք բոլոր քաղաքացիներից, որ իրենց շահերն ենք ներկայացնում դատարանում:Ապշել կարելի է նման մեկնաբանությունից»,-վրդովված նշում է նա:

Երևանի ավագանու անդամը նկատում է, որ ավագանու պարտականությունների մեջ է մտնում նաև նման անօրինականությունների մասին բարձրաձայնելը և տեղեկացրեց, որ արդեն մյուս շաբաթ նրանք դիմումը կուղարկեն արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար:

Պարոն Սաֆարյանը նաև հավելեց, որ եթե Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները նույնպես վարույթ չընդունեն, նրանց քայլերը լինելու են ավելի կտրուկ. «Մենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիների գրպանը փրկել ոտնձգություններից, պաշտպանել աշխատած կոպեկները, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- եզրափակեց նա: