Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայն իր բիզնեսի եկամուտից դեռ գոհ չէ

Հասարակություն
3472591b499aab4462882d20848a36a1

Ի տարբերություն բազմաթիվ սիրիահայերի՝ Նժդեհ Թիֆենկչյանը հայրենիք է տեղափոխվել ավելի վաղ, քան Սիրիայում պատերազմ սկսվեց։
«Կանուխ ծրագիր կար, որ մեր երեխան այստեղ ծնված լինի, բայց չհաջողվեց,գործի պատճառով, ուղղակի վերադարձ դեպի Հայաստան»,- ասում է սիրիահայը։

Նժդեհը Սիրիայում եղբոր ու հոր հետ ընտանեկան բիզնես ուներ։ Մի քանի անգամ ավելի շատ եկամուտ էր ստանում, քան այսօր Հայաստանում, սակայն դա նրան հետ չպահեց մշտապես հայրենիքում բնակություն հաստատելու որոշումից։ Այսօր Երեւանի կենտրոնում նա իր սեփական հացատունն ունի։
Եղբոր առաջարկով էլ հացատունն անվանել են Թավա. ամբողջ սրահը զարդարել են թավաներով։ Հիմա արդեն մի ամբողջ հավաքածու ունեն, անգամ՝ հնագույն ու եզակի նմուշներ

Ուտեստներն այստեղ նույնպես մատուցում են բացառապես թավայով` յուրօրինակությունը պահպանելու համար։
Ստացած եկամուտից Նժդեհ Թիֆենկչյանը դեռ գոհ չէ, ընդամենը մի քանի ամիս է աշխատել, ասում է երկար ժամանակ է պետք շահույթ ստանալու համար, սակայն չի հիասթափվում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։