Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերը (տեսանյութ)

Հասարակություն
55677116af87d58a7d6156663fb1a940

Jfhr.am-ը տեղադրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը:
Միջադեպի նկարագրության հետ կապված պարզաբանումներ ներկայացրել է Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ», հայտարարել է փաստաբանը:

Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին, Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը:

Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում և չի էլ իմացել որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս:

«Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել, որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է , որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ»,-պարզաբանել է Հայկ Ալումյանը:

Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է: Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել. ինչ է պատահել ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին:

Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ դու ով ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ես եմ Սյունիքի մարզպետը ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ: /Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում/: Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:

Արտակը վիրավորված Ավետիքից, այնուամենայնիվ, որոշում է ճանապարհվել Ղարաբաղ` զգուշացնելով եղբորը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է գալ Ղարաբաղ և այնտեղ խոսեն: Նա դուրս է գալիս տանից՝ փորձելով հանդարտվել: Ավետիքը անհանգստացած սկսում է զանգել եղբորը, վերջինս, սակայն, դեռ վիրավորված ու նեղացած լինելով` չի պատասխանում եղբոր զանգերին:

Շարունակությունը՝ այստեղ