Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշիում հատուկ վարժանք է

Պաշտոնական
897806ffe55ebe16fbbbe5ebe348e185

Հոկտեմբերի 21-23-ը ՀՀ ԱԻ նախարարությունը և ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը համատեղ անցկացնում են խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Շուշի շրջանում ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Այսօր վաղ առավոտից մեկնարկել է ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլը: Մասնակից արձագանքող ուժերն արդեն տեղակայվել են Շուշիի տարածքում ծավալված վրանային քաղաքում: Վերջնական տեսքի են բերվում գործնական աշխատանքների ուսումնական տեղամասերը:

Մասնակցում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները` նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը, ԼՀՂ ԿԱ փրկարար ծառայությունը և մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի ու համայնքների ղեկավար կազմը: Տեղի փրկարար ծառայությունից ուսումնավարժության ներգրավված են Ստեփանակերտի և Շուշիի հրշեջ մասերը, փրկարար ուժերի վարչությունը և արագ արձագանքման խումբը, ընդհանուր առմամբ` 110 մարդ:

Մտահղացման համաձայն` Շուշիից 30 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5,5 մագիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է: Կան զոհեր և ավերածություններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգնության խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանը: Աղետի գոտի են մեկնում ՀՀ ԱԻ նախարարության արձագանքող ուժերը (120 հրշեջ-փրկարար, փրկարար, շնաբան, կենսաբանական, քիմիական և ճառագայթային մոնիթորինգի ու կապի մասնագետներ և այլն), ինչպես նաև 25 միավոր տեխնիկա:

ԼՀՂ ԿԱ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանի խոսքերով`այս ուսումնավարժությունը շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ստուգել իրենց կարողությունները և գնահատել կարիքները։

Շուշի քաղաքում ձևավորվել է վրանային քաղաք` կառավարման կետով, դաշտային հոսպիտալով, խոհանոցով ու շարժական բաղնիքով, իսկ հարակից տարածքում ստեղծվել է 19 ուսումնական տեղամաս (անտառային հրդեհ, փլուզված շինություն, քլորի արտահոսք, հրդեհաշիջում բազմաբնակարան շենքում, ջրամբարի փլուզում և այլն), որտեղ էլ իրականացվելու է ուսումնավարժության գործնական մասը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։