Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր

Հասարակություն
1ef2ba464bb97eb3f4e26d9740f012a8

Հոկտեմբերի 23-ին՝ ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» կինոսրահում կցուցադրվի երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում:

«Վաշ-վիշ» ֆիլմը պատմում է Ալավերդի քաղաքի ու դրա բնապահպանական խնդիրների մասին: «SOS մշակույթ» ծրագրի մասնակիցները փորձում են պարզել Ալավերդու միջով հոսող Դեբեդ գետի աղտոտման պատճառները, քաղաքում գործող պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների հետևանքները:

Իտալական «Ոչ մի թափոն» ֆիլմը թափոնների կառավարման խնդրի մասին է: Ֆրանցեսկո Բարբիերին որոշում է ճամփորդել` հասկանալու համար այլ երկրներում աղբի կառավարման այլընտրանքային մեթոդները և փորձը:

Ցուցադրությանը կհաջորդի քննարկում: Քննարկման բանախոսներն են.

Հովհաննես Ահարոնյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ,

Լիանա Սմբատյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող,

Սամվել Նազարյանը՝ «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող: