Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատականացվելու է օդային փոխադրումների ոլորտը

Պաշտոնական
43d59479c421b32c0115473a40345cfa

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:
Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա: Ստեղծվել է ծրագրի իրականացման աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատվել խմբի կազմը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ, խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը:
Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը և այն իրականացնող կազմակերպությունների ցանկը: Որոշման ընդունմամբ ստեղծվում է համապատասխան ենթաօրենսդրական դաշտ` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրառման համար: Հաջորդ որոշմամբ հաստատվել է նշված օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:

ՀՀ Կառավարություն