Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունական պատվիրակությունը ժամանում է Հայաստան

Պաշտոնական
149d8a6a7e2b43d1ee0bf27c0c62a169

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը:
Վաղն առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին, ժամը 09:00-ին կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ժամը 16.30-ին` Մատենադարան:

Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։