«Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են»
«Զինվորին, աֆիցեռին, ինչքան եք աշխատավարձ տալու: Էն մարդ ասում ա`զինվորին փող տալու եք, դու ասում ես գեներալին: Մեզի փող պետք չի, կարեւորը զինվորականներն են Պավլիկ ջան, մենք գրողին էղնինք»,- այսօր խորհրդարանում վրդովվեց ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը`զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումների ժամանակ:
ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին խնդրեցին ներկայացնել համակարգը, քաղաքականությունը, թե ինչպես է նախատեսվում աշխատավարձերի բարձրացմամբ թեթեւացնել զինծառայողների սոցիալական բեռը, ինչի մասին առավոտյան նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պավել Սաֆարյանը սկսեց մանրամասնել, որ ՊՆ-ում աշխատավարձերն ավելի բարձր են, քան ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, փրկարար ծառայությունում ավելի բարձր ենք, քան քաղծառայությունում: Ապա ըստ կատեգորիաների սկսեց թվեր հրապարակել: «Ես հիմա կասեմ գործակիցները»,-ասաց նա:
Սեյրան Սարոյանը տեղից պոռթկաց. «Չես ասի: Ինչ պտի ասես`կասես, ինչ պտի չասես`չես ասի»: Սաֆարյանը սկսեց թվեր հայտարարել, Սեյրան Սարոյանն արձագանքեց` «Պահ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝