Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Պաշտոնական
cde63822a69e53a3114d307e5c810bf0

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով, և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ ԱԳՆ