Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» ՀԿ-ին

Պաշտոնական
3e260d316d5dd682d76ae33e4049fe6c

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատված-պետություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին «Մայրության» 25-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ այն հանդիսանում է Արցախի հասարակական դաշտի ամենահին ու կայացած կառույցներից մեկը: Երկրի ղեկավարը կարեւորել է կազմակերպության գործունեությունը սոցիալական, մարդասիրական, հասարակական-քաղաքական ոլորտներում եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում՝ հավելելով, որ ակնկալում է նրա ակտիվ աշխատանքը նաեւ ապագայում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ