Փրկվել է հրաշքով
Այսօռ ժամը 19:10 րոպեին Սիսիանի հրշեջ փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Ծղուկ հատվածի 31-րդ կմ-ում բեռնատար ավտոմեքենա է ընկել ձորը եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իրանի Իսլամական հանարպետության քաղաքացի Մեհբի Հազրատ Օղլի Կհերջոյ Ենգջեմինի վարած 59A71110 պետհամարանիշի կոնտեյներներով բեռնված ավտոգնացքը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել դեպի ձորը:
29-ամյա Մեհբիին ազդրի վզիկի, ծնոտի կոտրվածքներով եւ դեմքի պատառոտված վերքերով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Վթարի հետեւանքով վնասվել է տարածաշրջանի Գորայք գյուղը սնուցող գազատարը:
Արմեն Հովակիմյան, Սիսիան