Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է աշխարհի լավագույն քաղաքը

Հասարակություն
6e0705ae0c34fde69d23328cf151dd02

Հեղինակության ինստիտուտ (Reputation Institute) միջազգային խորհրդատվական կազմակերպությունը, որը մասնագիտացած է հեղինակության ուսումնասիրության ոլորտում, հրապարակել է քաղաքների հեղինակության 2013 թվականի ինդեքսը (The 2013 City RepTrak):

Ցուցակը կազմելիս հարցվել է ավելի քան 22 հազար մարդ` «Մեծ ութնյակի» երկրներից` Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան,Միացյալ թագավորություն, Ճապոնիա: Ցանկը կազմելիս հաշվի են առել 13 չափանիշ` տնտեսական եւ գործարար միջավայր, գրավչություն, արդյունավետ կառավարում եւ այլն: Քաղաքները ամենաշատը կարող են 100 միավոր վաստակել: Աշխարհի լավագույն քաղաքը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքն է` 77,3 (2012 թվականին` 73,0):

Լավագույն տասնյակը և այլ մանրամասներ՝ այստեղ