Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատրյանի զինանոցից Բուդաղյանին զենք են վերագրում

Հասարակություն
8cffb9ecc8cc2fd28b1c9fb9590d098b

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի չմոնտաժված տեսագրությամբ:

Նա մանրամասն անդրադառնալով տեսագրությանը` նկատում է, որ ամբողջ ընթացքում թե Ավետիք, թե Արտակ Բուդաղյանները ոչ մի ագրեսիվ վարք չեն ցուցաբերել ու ոչ մի վնաս էլ չէին պատրաստվում տալ Խաչատրյաններին։ «Հակառակ կողմը պնդում է, թե Բուդաղյանների վարքագիծը ստիպել է Տիգրան Խաչատրյանին ինքնապաշտպանության դիմել, բայց նման բան չկա, տեսագրությունը նաև փաստում է, որ Խաչատրյանների տնից էլ է կրակոց եղել, բայց քննչական մարմինը ոչ մի փաստի չի ուզում անդրադառնալ»,-նշեց փաստաբանը:

Նախաքննական մարմնի նման գործելաոճը փաստաբանը համարում է անօրինական ու հավելում, որ նրանք խախտում են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ:

«Գործին վերաբերող 2500 թերթերից նախաքննական մարմինն ինձ միայն տրամադրել է 210 էջ, ակնհայտ է, որ նրանք թաքցնելու բաներ ունեն, արհեստականորեն ձգձգում են գործը, դեռ ավելին`դեպքի վայրում հայտնաբերված ինքնաշեն մի զենք վերագրում են մահացած Ավետիք Բուդաղյանին,մինչդեռ դա Խաչատրյանի զինանոցից է»,-տեղեկացրեց նա:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում