Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը մնում է հավաքականում

Հասարակություն
0be2f2845824541c24fad4969f8e927a

«Հավաքականում աշխատելուց հետո ես թեթեւակի ընդմիջում եմ վերցրել: Այժմ ուսումնասիրում եմ արտասահմանում աշխատելու հնարավորությունները: Դեռ կոնկրետ առաջարկներ չկան:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա շարունակում եմ մնալ թիմի գործադիր տնօրեն» - ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության լրագրողի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին լրացել է մարզչի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ կնքած պայմանագրի ժամկետը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է երկարաձգել այն, սակայն Վարդան Մինասյանը հրաժարվել է: