Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը խախտել է լռության մասին օրենքը

Հասարակություն
1c35b678dffd067784b6abfc107d9242

Կառավարությունը խախտել է լռության մասին օրենքը՝ վստահ է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը եւ 7 նախարարություններ, որոնք պետք է զբաղվեն այդ գործով, անընդհատ հապաղում են. «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այսքան անտարբեր լինել, չէ՞ որ դրանից է կախված նաեւ շատ մարդկանց կյանքը»։

Խոսքը հրավառությունների մասին է։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ ոլորտը չի կարգավորվում, քանի որ այդ ապրանքները (պայթուցիկներ եւ այլն) ներկրողները չեն ուզում զիջել իրենց շահը, մինչդեռ. «Իրենց շահը նրանք չպետք է պաշտպանեն ի հաշիվ մարդկանց առողջության»։

«Իրատես դե ֆակտո» թերթի թղթակից Վրեժ Առաքելյանը 2 տարի առաջ սեփական հետաքննությունն է սկսել։ Մի քանի տարվա մեջ կառավարությունից ոչ մի սպառիչ պատասխան չի ստացել պայթուցիկների ներմուծման եւ դրանց որակի առնչությամբ։

«Ես կարծում եմ, որ պետք է կտրականապես արգելել այդ պայթուցիկների օգտագործումը հատկապես քաղաքում, մինչեւ այն չկարգավորվի օրենքով կամ գոնե օգտագործելու դեպքում ՀՀ ներկրեն որակով ապրանք, որպեսզի մի հրավառության պատճառով ամբողջ քաղաքը չդղրդա»։

Արմեն Պողոսյանի կարծիքով՝ պետք է բոլոր ապրանքատեսակներն անպայման ներկրել սերտիֆիկատով։